«Այս պահին գազի թանկացման որևէ պատրվակ չկա». Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ այս պահին չկա որևէ պատրվակ, ըստ որի՝ գազը կարող է թանկանալ:
«Կան բանակցություններ, քանի որ, ի վերջո, լոկալ իմաստով գազի գինը որոշվում է սահմանին, ընթացիկ ներդրումների ու ընթացիկ ծախսերի արդյունքում, և այս երեքի համադրումը ստեղծում է լոկալ գին: Կարծում եմ՝ ԵԱՏՄ-ի ընդհանուր տրամաբանությունը շատ կարևոր է: Ավելին, կա մեկ կարևորագույն մանդատ, որը էներգետիկ միասնական շուկան է, որտեղ պետք է լինի գնագոյացման ստանդարտ և միասնական քաղաքականություն, որի որոշողներից մեկն էլ պետք է լինի Հայաստանը»,- շեշտեց ՀՀ փոխվարչապետը:
Նրա կարծիքով՝ այս պարագայում, երբ խնդիրն ամբողջությամբ տեղափոխվի ԵԱՏՄ հարթակ, ապա Հայաստանը կլինի շահավետ դիրքերում՝ այն իմաստով, որ որոշումների ընդունման համար որոշակի ազդեցություն կունենա:
Զվարթ Խաչատրյան