
Քեյթ Միդլթոնը «մահմեդական» հանդերձանքով հիացրել է 82-ամյա պակիստանցի միլիարդատիրոջը

Հոկտեմբերի 2-ին արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը այցելել են Լոնդոնի Աղա Խան կենտրոն: Հյուրերին դիմավորել է այս կազմակերպության ազդեցիկ հիմնադիր Նորին սրբություն Քարիմ աղա խանը:
Քեմբրիջի դուքսի այցը համընկել է նրանց առաջիկա քառօրյա ուղևորությանը Պակիստան:
Միջոցառման ընթացքում զույգը հնարավորություն է ունեցել ծանոթանալու այս երկրի ժամանակակից մշակույթին:
Եվ մինչ Մեգան Մարքլը վայելում էր արքայազն Հարի հետ երկար սպասված վերամիավորումը, Ուիլյամն ու Քեյթը հանդիպել են Աղա Խան IV-ի հետ Պակիստան ուղևորության նախաշեմին: Քեթրինի նուրբ կերպարը անտարբեր չի թողել նույնիսկ 82-ամյա հոգևոր առաջնորդին։