Բաժիններ՝

586 միլիոն դրամի ներդրումային ծրագրի դիմաց տրվեց հերթական հարկային արտոնությունը

Կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում հարկային արտոնություն տվեց Արագածոտնի մարզում տրիկոտաժի արտադրությամբ զբաղվող «ՍԱԹԵՆԿԱՐ» ընկերությանը։

Նշենք, որ գործադիրն այս ընկերությանն արդեն մեկ անգամ 286.5 միլիոն դրամի ներդրման ծրագրի դիմաց տվել է ավելացված արժեքի հարկը 3 տարով  հետաձգելու արտոնություն։

«ՍԱԹԵՆԿԱՐ»-ը, սակայն, ընդլայնել է իր ներդրումների չափը՝ այն հասցնելով 586 միլիոն դրամի, ուստի կառավարությունը երկրորդ անգամ ընկերությանը տվեց հարկային արտոնություն։

Նշենք, որ ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 14 նոր աշխատատեղ:

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031