Կառավարությունը 453 մլն դրամ կհատկացնի ՊԵԿ-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատյան մաքսատուն հայտնի այցից հետո որոշում կայացվեց այդ մաքսատունը տեղափոխել Գյումրի։
ՀՀ ՊԵԿ-ի կողմից կատարվեցին նախնական ուսումնասիրություններ, որի արդյունքում պարզ դարձավ, որ տվյալ այդ մաքսատան սպասարկման կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է մոտ 20 հեկտար հողատարածք, որից 5.5 հեկտար տարածքը բավարար է ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման համար համապատասխան սրահների և ավտոմեքենաների կայանման հրապարակի կառուցման համար:
Որպես տարածք ընտրվեց ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող Գյումրիում գտնվող 21,5 հեկտար զբաղեցնող հողատարածքը, որտեղ նախատեսվում է կառուցել ԱՏԳ սպասարկման կենտրոն, իսկ այդ նպատակով ՊԵԿ-ին հատկացվել է 2,117.9 մլն դրամ։
Կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում փոփոխություն կատարեց 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքում և 451.3 մլն դրամ հատկացրեց ՊԵԿ-ին Գյումրիում կառուցվող մաքսատան արտաքին կումունիկացիաների, գլխավոր մասնաշենքի և պահեստային մասնաշենքի երկաթ/բետոնե կոնստրուկցիաների համար։
Նշենք, որ նախագիծը ներառված է Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ