
Աննա Հակոբյանը Սինգապուրի վարչապետի տիկնոջը հրավիրել է ընթրիքի

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 30-ին կառավարական առանձնատանը ընթրիքի է հրավիրել պաշտոնական այցով Երևանում գտնվող Սինգապուրի վարչապետի տիկնոջը՝ տիկին Հո Չինին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, ջերմ ու մտերմիկ մթնոլորտում ունեցած հանդիպման ժամանակ տիկին Չինը պատմել է Հայաստան կատարած այցի ժամանակ ունեցած իր տպավորությունների մասին։ Աննա Հակոբյանն էլ վերհիշել է Սինգապուրում ունեցած իր հանդիպումները։
ՀՀ վարչապետի տիկինը նաև ներկայացրել է իր նախաձեռնությամբ գործող «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեությունն ու «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակը։