«Ինձ չսպառնաք». Արարատի մարզպետը՝ Նորաշենի ղեկավարին

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորաշենի համայնքի ղեկավարի և նորաշենցիների հետ հանդիպան ընթացքում ասաց, որ 10 րոպեից ավարտելու է հանդիպումը, սակայն նորաշենցիները հակադարձեցին, թե հանդիպումը կավարտվի այն ժամանակ, երբ կլինի հարցի լուծումը։

Նորաշենի ղեկավար Նորայր Գրիգորյանն ասաց, որ այս ամենի վերջն արյունահեղություն է լինելու, ինչին ի պատասխան, մարզպետն ասաց, որ իրեն չսպառնա։ Անդրադառնալով այն լուրերին, որ Նորաշենի ղեկավարն ասել է, թե իրեն պաշտոնից հեռացնում են այն պատճառով, որ չի անդամակցել ՔՊ-ին, Արարատի մարզպետն ասաց, որ նման բան չկա, Նորաշենի ղեկավարը ստում է։

Նորայր Գրիգորյանն էլ նշեց, որ ինքն իրականությունն է ասել. «Եթե ասում եք՝ սուտ է, ապա մեր հարաբերությունները ինչո՞ւ են լարվել»,- նշեց Նորաշենի ղեկավարը։

168.am-ի հարցին, թե Նորաշենի ղեկավարի հետ կա՞ն անձնական խնդիրներ, Արարատի մարզպետ պատասխանեց, որ նրա հետ ունեցել են լավ հարաբերություններ, սակայն այս դեպքում առաջնորդվում են օրենքով, քանի որ Ն. Գրիգորյանը վեց ամիս շարունակ ավագանու նիստ չի անցկացրել։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս