Գյուղերում իրականացվում է խմելու ջրի արտաքին ցանցերի կառուցում, ոռոգման ջրանցքի վերակառուցում
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի տասնմեկ գյուղում ընթանում են խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման, մեկ գյուղում՝ ոռոգման ջրանցքի վերակառուցման աշխատանքներ:
Գեղամասար համայնքի Դարանակ, Գեղամասար, Ավազան, Կուտական, Տրետուք, Սոթք, Կութ, Նորաբակ, Գեղամաբակ, Շատվան, Ազատ, Ջաղացաձոր գյուղերում շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Սոթքում վերակառուցվում է 3600 մետր երկարությամբ ինքնահոս ոռոգման ջրանցքը, իսկ մնացած բնակավայրերում կառուցվում են խմելու ջրի մատակարարման արտաքին ցանցեր: Ներքին ցանց է կառուցվում Նորաբակում:
Սուբվենցիոն առաջին ծրագրով, որի պայմանագրային արժեքը կազմում է 19 միլիոն 680 հազար դրամ, կառուցվում է Դարանակի խմելու ջրատարի արտաքին ցանցը՝ 2425 մետր երկարությամբ, 1 ջրառով, 3 մարիչ հորերով:
Սուբվենցիոն երկրորդ ծրագրով, որի պայմանագրային արժեքը կազմում է 16 միլիոն 440 հազար դրամ, կառուցվում է Գեղամասարի խմելու ջրատարի արտաքին ցանցը՝ 2315 մետր երկարությամբ, 6 ջրառով:
Սուբվենցիոն երրորդ ծրագրով, որի պայմանագրային արժեքը կազմում է 15 միլիոն 480 հազար դրամ, կառուցվում է Ավազան գյուղի խմելու ջրատարի արտաքին ցանցը՝ 2514 մետր երկարությամբ եւ 3 ջրառով:
Սուբվենցիոն չորրորդ ծրագրով, որի պայմանագրային արժեքը կազմում է 65 միլիոն 520 հազար դրամ, կառուցվում է Կուտական գյուղի խմելու ջրատարի արտաքին ցանցը՝ 8 հազար մետր երկարությամբ եւ 1 ջրառով:
Սուբվենցիոն հինգերորդ ծրագրով, որի պայմանագրային արժեքը կազմում է 23 միլիոն 190 հազար դրամ, կառուցվում է Տրետուք գյուղի խմելու ջրատարի արտաքին ցանցը՝ 3 հազար մետր երկարությամբ:
Սուբվենցիոն վեցերորդ ծրագրով, որի պայմանագրային արժեքը կազմում է 159 միլիոն 600 հազար դրամ, վերակառուցվում է Սոթք գյուղի ոռոգման ինքնահոս ջրանցքը՝ 3600 մետր երկարությամբ: Սեպտեմբերի 25-ի դրությամբ ավարտվել են վերակառուցման առաջին փուլի աշխատանքները:
Սուբվենցիոն յոթերորդ ծրագրով, որի պայմանագրային արժեքը կազմում է 3 միլիոն 240 հազար դրամ, կառուցվում է Կութ գյուղի խմելու ջրատարի արտաքին ցանցը՝ 300 մետր երկարությամբ եւ 1 ջրառով:
Սուբվենցիոն ութերորդ ծրագրով, որի պայմանագրային արժեքը կազմում է 16 միլիոն 332 հազար դրամ, կառուցվում է Ազատ գյուղի խմելու ջրատարի արտաքին ցանցը՝ 3 հազար մետր երկարությամբ եւ 1 ջրառով:
Սուբվենցիոն իններորդ ծրագրով, որի պայմանագրային արժեքը կազմում է 20 միլիոն 250 հազար դրամ, կառուցվում է Շատվան գյուղի խմելու ջրատարի արտաքին ցանցը՝ 4 հազար մետր երկարությամբ:
Սուբվենցիոն տասներորդ ծրագրով, որի պայմանագրային արժեքը կազմում է 3 միլիոն 240 հազար դրամ, կառուցվում է Նորաբակ գյուղի խմելու ջրատարի ներքին ցանցը՝ 300 մետր երկարությամբ եւ 1 ջրառով:
Սուբվենցիոն տասնմեկերորդ ծրագրով, որի պայմանագրային արժեքը կազմում է 3 միլիոն 76 հազար դրամ, կառուցվում է Գեղամաբակի խմելու ջրատարի արտաքին ցանցը՝ 400 մետր երկարությամբ:
Սուբվենցիոն տասներկուերորդ ծրագրով, որի պայմանագրային արժեքը կազմում է 2 միլիոն 914 հազար դրամ, կառուցվում է Ջաղացաձոր գյուղի խմելու ջրատարի արտաքին ցանցը՝ 470 մետր երկարությամբ:
Բոլոր տեղերում շինարարությունը մեկնարկել է օգոստոսի վերջերին կամ սեպտեմբերի սկզբներին եւ կավարտվի այս տարվա նոյեմբերի ընթացքում:Բոլոր տասներկու ծրագրերի պայմանագրային արժեքի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Գեղամասարի համայնքապետարանը:
«Գեղամասարում իրականացվող սուբվենցիոն 12 ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 348 միլիոն 969 հազար դրամ, որից Գեղամասարի համայնքապետարանի ներդրումը կազմել է 104 միլիոն 690 հազար դրամ: Բացի այդ, մենք մեր բյուջեից 5 միլիոն 920 հազար դրամ հատկացրել ենք տեխհսկողության, 1 միլիոն 747 հազար դրամ՝ հեղինակային հսկողության համար:Այս աշխատանքների ավարտի արդյունքում մենք նշված բնակավայրերում մասամբ լուծում ենք տալիս խմելու ջրի մատակարարման հիմնախնդրին, քանի որ նույն տեղերում պետք է կառուցվեն կամ հիմնանորոգվեն նաեւ ներքին ցանցերը, որպեսզի բնակավայրերն ապահովեն շուրջօրյա ջրամատակարարմամբ: Եկող տարվա ծրագրերով, կարծում եմ, կկարգավորվի նաեւ ներքին ցանցերի կառուցման խնդիրը: Շատ կարեւոր խնդիր է լուծվում նաեւ Սոթքի տնտեսությունների համար, որոնք եկող տարվանից կունենան հարյուրավոր հեկտարների հասնող ոռոգելի տնամերձեր կամ վարելահողեր:Համայնքի բնակավայրերի բնակիչների անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում ՀՀ կառավարությանն ու Գեղարքունիքի մարզպետարանին, որոնց օժանդակության շնորհիվ կարողացանք մեր համայնքում նման կարեւոր ձեռնարկներ իրականացնել»,-նշեց համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:
Խոսրով Խլղաթյան