«Այնտեղ, որտեղ, որ ես եմ լինում՝ Սասուն Միքայելյանին վերաբերվում են այնպես, ինչպես վերաբերվել են նախկինում». Սոֆյա Հովսեփյան. «Փաստինֆո»
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում տիրող մթնոլորտին:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պատգամավոր Սասուն Միքայելյանի հարաբերություններին՝ Սոֆյա Հովսեփյանն ասել է. «Սասուն Միքայելյանի եւ պարոն Փաշինյանի հետ կապված խնդիրները, եթե կան, խմբակցությունում չեն քննարկվել, ես նման տեղեկության չեմ տիրապետում։ Այնտեղ, որտեղ, որ ես եմ լինում ՝ ԱԺ-ում, խմբակցության ներսում, միշտ ինչպես վերաբերվել են պարոն Միքայելյանին, շարունակում են այդպես վերաբերվել, ես որեւէ տարբերություն չեմ տեսնում, իսկ վարչության նիստերի ժամանակ ես չեմ լինում եւ տեղյակ չեմ, թե ինչ իրավիճակ է»։
Հիշեցնենք՝ տեւական ժամանակ է, ինչ խոսվում է ԵԿՄ նախագահ, պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ վարչապետ Փաշինյանի միջեւ սրված հարաբերությունների մասին, որն իր հերթական դրսեւորումն ստացավ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հայտարարությանն ի պատասխան Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը մեկնաբանելիս։ Ըստ տեղեկությունների, Փաշինյանը քննարկում է Սասուն Միքայելյանին «պատժելու» ուղիները։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: