
«Լիվերպուլին» կարող են հեռացնել Անգլիայի լիգայի գավաթից

Ինչպես հաղորդում է The Athletic-ը, «Լիվերպուլին» կարող են հեռացնել Անգլիայի լիգայի գավաթից:
Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ մրցաշարի 1/16 եզրափակչի՝ «Միլթոն-Քինս Դոնսի» հետ խաղում «Լիվերպուլի» կազմում խաղում էր ֆուտբոլիստ, որը որպես խաղացող՝ չի բավարարում մրցույթի գրանցման չափանիշերը: Խաղացողի անունը չի նշվում:
Մեկնաբանելով իրավիճակը՝ «Լիվերպուլի» աղբյուրը նշել է. «Ակումբը տեղյակ է մեր խաղացողներից մեկի հետ կապված վարչական հնարավոր խնդրի մասին: Մենք աշխատում ենք համապատասխան ֆուտբոլային մարմինների հետ՝ այս հարցում փաստերը հաստատելու համար: Ակումբն այս իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններ չի անի, մինչև գործընթացը չավարտվի»:
Եթե «Լիվերպուլի» մեղքն ապացուցվի, ակումբը կարող է տուգանվել կամ հեռացվել Լիգայի գավաթից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը