Բաժիններ՝

«Մեզանից ոչ մեկը չի սիրում պարտվել». Մեսսին՝ Ռոնալդուի մասին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր մրցակից «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

– ՈւԵՖԱ-ի՝ վերջերս կայացած մրցանակաբաշխության ժամանակ շատ ընկերական էիք շփվում Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են մարդիկ զարմանում, երբ տեսնում են, թե ինչպես եք միմյանց հետ շփվում:

– Վերջին մի քանի տարիներին մեր միջև զարգացած մեծ սպորտային մրցակցության պատճառով: Մեզանից մեկը խաղում էր «Բարսելոնայի» համար, իսկ մյուսը ՝ «Ռեալի» կազմում: Եվ նաև այն պատճառով, որ մենք շահեցինք շատ անհատական ​​մրցանակներ:

Մարդիկ կարծում են, որ մեր մրցակցությունը ֆուտբոլից դուրս է, բայց այդպես չէ : Մենք երկուսս էլ ցանկանում ենք այն, ինչը լավագույնն է մեր թիմերի համար, և մեզանից ոչ մեկը չի սիրում պարտվել:

Սա այն է, ինչ մենք չենք ընդունում: Այդ իսկ պատճառով մեր միջև կա այդպիսի մրցակցություն: Կարևորն այն է, որ նա այնտեղ է մնում՝ դաշտում»,- ասել է Մեսսին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս