Բաժիններ՝

Կարդինալ Թիմոթի Դոլանից Քրիստիան Ամանփուրի վերցրած հարցազրույցը հաղթող է ճանաչվել

CNN International-ի համար կարդինալ Թիմոթի Դոլանից Քրիստիան Ամանփուրի վերցրած հարցազրույցն ստացել է «Էմմի» հեռուստատեսային մրցանակը՝ հաղթող ճանաչվելով հարցազրույցների կատեգորիայում: Պարգեւների հանձնման արարողությունը հեռարձակվել է մրցանակի YouTube-ալիքով։

Արձանիկի համար պայքարում էին նաեւ Fox News հեռուստաալիքին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տված հարցազրույցը, ինչպես նաեւ MSNBC հեռուստաալիքին ԱՄՆ-ի ազգային հետախուզության նախկին տնօրեն Դեն Քոութսը տված հարցազրույցը եւ միգրանտների «բաժանված ընտանիքներին» նվիրված ծրագիրը: Անվանկարգորդների թվում էր CNN հեռուստաալիքի հարցազրույցը պաշտոնաթող ոստիկանի հետ, որը պահպանում էր Ֆլորիդայի այն դպրոցը, որտեղ 2018 թվականի փետրվարին տեղի ունեցավ հրաձգություն եւ զոհվեց 17 մարդ: Բացի այդ, մրցանակը չի հաջողվել ստանալ ABC հեռուստաալիքով ցուցադրված հարցազրույցին՝ նվիրված Ազգային հրաձգային ասոցիացիային եւ Փարքլանդում տեղի ունեցած հրաձգությանը:

«Էմմի» ամերիկյան հեռուստատեսային մրցանակը շնորհում է Հեռուստատեսային արվեստների եւ գիտությունների ակադեմիան (Academy of Television Arts & Sciences): Պարգեւը ամենահեղինակավորներից մեկն է համարվում հեռուստաէկրանին աշխատելու համար, դրա ճակատագիրը վճռում են հեռուստաակադեմիայի շուրջ 25 հազար անդամներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս