Խառնեք և պատրաստեք. ամենապարզ թխվածքը՝ առանց ձվի
Բաղադրիչներ
1. Ալյուր – 2 ճ/գ
2. Սոդա – 1 թ/գ
3. Շաքարավազ – 1 ճ/գ
4. Կիտրոնի կեղև – 0.5 հատ
5. Ծիրանաչիր՝ ըստ ցանկության
6. Ընկույզ
7. Նարնջի հյութ – 1.5 ճ/գ
8. Բուսայուղ – 70 մլ
9. Քացախ (9%) – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Ալյուրը մաղել ամանի մեջ, ավելացնել շաքարավազ և փխրեցուցիչ, խառնել:
2. Ավելացնել կիտրոնի քերած կեղևը, բուսական յուղը և նարնջի հյութը, կրկին խառնել:
3. Լցնել ընկույզը և ծիրանաչիրը:
4. Վերջում ավելացնել քացախը, խառնել:
5. Խմորը լցնել յուղապատ կաղապարի մեջ:
6. Թխել 180C ջերմաստիճանում, 35-45 րոպե:
7. Կարելի է պատրաստի թխվածքը պատել շոկոլադե ջնարակով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը