Երբ տղամարդը որոշում է, որ ցանկանում է քեզ հետ լինել

Տղամարդիկ բավականաչափ ազնիվ են այն բանում, թե ինչ են ուզում կանանցից: Պարզապես դու ոչ միշտ ես լսում կամ ընտրողաբար ես լսում, միայն այն, ինչ դու ես ուզում: Եթե տղամարդն ուզում է քեզ հետ լինել, նա այդ մասին քեզ կհասկացնի ու կասի: Եթե չի ուզում, նա քեզ կասի պատճառը, թե ինչու նա «չի կարող» քեզ հետ լինել, և սովորաբար` այն պատճառով, որ նա քո մեջ չի տեսնում իր կյանքի պոտենցիալ լավ ուղեկցին, կամ պարզապես ինքը պատրաստ չէ լուրջ հարաբերությունների:

Եթե կանայք փորձում են «տնավորվել», երբ մտածում են, թե հանդիպել են ճիշտ տղամարդու, ապա տղամարդիկ դա անում են, երբ պատրաստ են դրան:

Տղամարդիկ հիմար չեն, նրանք գիտեն, թե որքան դժվար է գտնել նրան, ում հետ կարող են անկեղծ ու իսկական լինել: Նրա համար դժվար չէ գտնել առավել գրավիչ կամ խելացի կնոջ, քան իր նախկինն էր, բայց գտնել այնպիսի կնոջ, ում հետ նա կարող է լինել այնպիսին, ինչպիսին որ իրականում կա, դժվար է: Այդպիսիները քիչ են: Դրա համար էլ, երբ տղամարդը մտածում է, որ հանդիպել է հենց այդպիսի մեկին, նա որոշում է լինել այդ կնոջ հետ:

Տղամարդու համար ամենահիասքանչ զգացողությունն այն է, երբ նա հանդիպում է այն կնոջը, ում հետ կարող է ձևեր չթափել, իրական լինել` չզգալով դատապարտող հայացք, իրեն խմբագրելու անհրաժեշտություն, չմտահոգվելով, թե արդյո՞ք ինքը նրան դուր կգա այդպիսին, թե՞ ոչ:

Կարդացեք նաև

Իհարկե, դու պետք է նախ տղամարդուն ֆիզիկապես գրավես, բայց դրանից հետո քո մեջ պետք է լինի ինչ-որ ավելի ծանրակշիռ մի բան: Տղամարդը կհասկանա, որ կարող է քեզ հետ ապրել, եթե դու նրան գրավես նաև զգայական մակարդակում: Եթե նա կարողանա բացվել քո առաջ, անկեղծ լինել քեզ հետ, կիսի իր զգացմունքները, քեզ հետ մտերմանա խորքային մակարդակում, միայն այդ ժամանակ նա կարող է որոշել, որ ուզում է քեզ հետ լինել:

Տղամարդիկ կարող են չհիշել, թե որքան կանայք են անցել իրենց «անկողնու միջով», բայց նրանք շատ լավ հիշում են, թե նրանցից քանիսին են իրենք  թողել իրենց սրտից ու կյանքից ներս:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս