Այս բաղադրատոմսը վրացական խոհանոցի գլուխգործոցն է
Բաղադրիչներ
1. Սմբուկ
2. Նեխուր – 2 հատ
3. Համեմ – ½ փունջ
4. Խմելի-սունելի – 1 թ/գ
5. Քացախ – 1 թ/գ
6. Ընկույզ – 100 գ
Պատրաստման եղանակը
1. Սմբուկները լվանալ և երկար շերտատել: Համեմել աղով և թողնել 25-30 րոպե, որպեսզի ավելորդ դառնությունը դուրս գա:
2. Մանր կտրատել կանաչիները:
3. Ընկույզը, սխտորը, աղը, խմելի-սունելին և քացախը բլենդերում հարել, մինչև ստացվի միասեռ խյուս:
4. Մածուկին ավելացնել կանաչիները:
5. Սմբուկները տապակել:
6. Մածուկը լցնել սմբուկի վրա, փաթաթել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը