Ճանապարհ դեպի երջանկություն. Դրանցից ո՞րն է հարմար ձեր Կենդանակերպի նշանին
Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար գոյություն ունի յուրատեսակ ճանապարհ, որը կարող է կարգավորել կյանքը։ Ուշադիր կարդացեք, թե աստղերն ինչ են ձեզ խորհուրդ տալիս։
Խոյ
Աշխատեք ամեն առավոտ ինքներդ ձեզ 20 րոպե հատկացնել։ Սուրճ խմեք, հաճելի երաժշտություն լսեք։ Դա ձեզ շատ է պետք։
Ինչ էլ որ ասեն, եթե դուք ինչ-որ բան եք մտածել, խիզախորեն ու հաստատակամ գնացեք դեպի ձեր նպատակը։ Երբեք մի հանձնվեք, քանի դեռ չեք արել այն ամենը, ինչ ձեր ուժերի սահմաններում է։
Ճիշտ դրեք առաջնահերթությունները ու ձեր կյանքի անգին ժամանակն անցկացրեք այն մարդկանց հետ, ովքեր իսկապես դրան արժանի են։ Չարժե օրերն ու ժամերը վատնել ոչ մի տեղ չտանող անհեռանկար հարաբերությունների վրա։
Ամեն օր զբոսանք կատարեք, հեծանիվ վարեք կամ ֆիզիկական ակտիվության այլ տեսակով զբաղվեք։ Շարժման մեջ է ձեր ողջ կյանքը։ Այլապես անընդհատ ձեզ հոգնած ու քայքայված կզգաք։
Մի ամաչեք ձեր ցանկություններից։ Ընդունեք դրանք ու ավելի քիչ կնյարդայնանաք։
Ցուլ
Մի կասկածեք ոչ ձեզ, ոչ ձեր կարծիքին։ Նույնիսկ, եթե շփոթվածություն ու անվճռականություն եք զգում։ Կասկածամտությունն ուղիղ ճանապարհ է դեպի ընկճախտը։
Երես տվեք ձեզ ու սիրեք, բայց միևնույն է, հստակ տարանջատեք աշխատելու և հանգստանալու ժամանակները։
Էմպատիա զարգացրեք։ Աշխատեք զգալ ձեզ ուրիշի մաշկի մեջ՝ երբեմն մարդկանց բարձրացնելու համար։
Հիշեք, որ ձեր հպարտությունը ձեր առաջին թշնամին է։ Հատկապես, եթե խոսքը գնում է մտերիմ ու սիրելի մարդկանց մասին։
Լավ ընկեր եղեք, ում համար հարաբերություններն իրենցից բարձրագույն արժեք են ներկայացնում։
Երկվորյակներ
Անընդհատ կարդացեք ու սովորեք. առանց դրա ձեր ուղեղը «ձանձրանում» է։ Գլխավորը չծուլանալն է։
Ձեր հոբբիներին ու հետաքրքրություններին ժամանակ հատկացրեք, անգամ, եթե շատ քիչ ունեք ժամանակ։
Ապրեք ձեր զուգընկերոջ հետ. գոնե հարսանիքից առաջ մեկ տարի։
Աշխատեք ընկերություն անել հավասարակշռված մարդկանց հետ, ովքեր միշտ կարող են ձեզ «դանդաղեցնել» իրենց իմաստուն խորհուրդներով։
Եթե ձանձրանում եք աշխատավայրում, նորը գտեք։ Միապաղաղությունն ու հետաքրքրության բացակայությունը տառացիորեն «սպանում են» Երկվորյակներին։
Նոր հմտություններ ձեռք բերեք, սովորեք, որ ձեր ներկայիս աշխատանքը փոխեք ձեզ իսկական հաճույք ու բավականություն պատճառող աշխատանքով։
Խեցգետին
Մի լսեք բամբասանքներ ու խուսափեք այն մարդկանցից, ովքեր պաշտում են դրանք։ Դրանք ձեզ համար ապակառուցողական են ու ծայրահեղորեն վնասակար, քանի որ բացասական մտքեր ու էմոցիաներ են հարուցում։
Ձեր ընկերների ու ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու ցանկացած հնարավորություն ձեռքից բաց մի թողեք։ Դա ձեզ էներգիայով է լցնում, ոգեշնչում է նոր գործերի ու նվաճումների։
Աշխատեք, բայց առանց ավելորդ ֆանատիզմի։ Գլխավորն առաջնահերթությունները գրագետ դնելն է, որ 5 հոգու փոխարեն չաշխատեք, մինչ ձեր գործընկերներն անգործության են մատնված։
Փորձեք մարդկանց ավելի շատ վստահել։
Կերակուրներ պատրաստեք ու վայելեք դրանք։ Խոհարարությունը Խեցգետնի կրքերից մեկն է։
Առյուծ
Ներողություն մի խնդրեք ուրիշներից այն բանի համար, որ ուշադրություն եք ուզում, սեր կամ լավ վերաբերմունք։ Եթե ձեր շրջապատն ունակ չէ ձեզ դա տալ, գտեք նրանց, ում համար դուք իսկապես թանկ ու կարևոր եք։
Մի ձևացրեք, թե ամեն ինչ լավ է, և դուք հիասթափված չեք։ Վաղ թե ուշ յուրաքանչյուր թաքուն բան ակնհայտ է դառնում։ Ազնիվ եղեք ձեզ հետ ու համարձակ առաջ գնացեք։
Աշխատավայրում երկրորդական դերերի մի համաձայնեք։ Դուք երբեք երջանիկ չեք լինի, եթե պահանջված չլինեք։
Հանգստացեք ոչ թե հեռուստացույցի առջև բազմոցին, այլ մարզասրահում կամ ակումբում, ուր ձեր հետաքրքրությունները կիսող մարդիկ են։ Սպորտով զբաղվեք, պարեք, նվագեք, միայն թե տեղում մի նստեք։
Սոցիալականացվեք, քանի որ Առյուծն առանց մարդկանց չի կարող։ Թեպետև նա կենդանիների արքան է, բայց շփման ու անընդհատ հիացմունքի կարիք ունի։
Կույս
Աշխատեք օգտակար լինել այլ մարդկանց։ Փոքրագույն հնարավորությունն իսկ բաց մի թողեք նրանց աջակցելու։
Ընդունեք ու սիրեք ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք։ Մի աշխատեք ինչ-որ մեկի գոհացնել կամ դուր գալ։ Միևնույն է, դա հնարավոր չէ։ Փնտրեք նրանց, ովքեր կիսում են ձեր արժեքներն ու կյանքի հանդեպ ունեցած հայացքները։
Սրտին շատ մոտ մի ընդունեք այն ամենը, ինչ կապված է կարիերայի հետ։ Ի վերջո, դա ընդամենն աշխատանք է, այլ ոչ ձեր ողջ կյանքը։ Բացի դրանից, աշխատանքը միշտ կարելի է փոխել, եթե այն ձեզ ձեռք չի տալիս։
Մի վախեցեք վատ հարաբերությունների վերջը տալ։ Դուք ավելի ուժեղ եք, քան մտածում եք։
Ընտանի կենդանի պահեք։ Կույսերին դա ուրախություն ու անդորր է բերում։
Կշեռք
Զարդարեք ձեր տունը, աշխատավայրը, ավտոմեքենայի սրահը։ Ձեզ շրջապատող ամեն ինչ հսկայական ազդեցություն է թողնում ձեր տրամադրության ու հոգեկան անդորրի վրա։
Սովորեք մերժել այն մարդկանց, ովքեր փորձում են ձեզ օգտագործել կամ խաբել։ Առաջին հերթին ձեզ համար պետք է հարմարավետ ու հանգիստ լինի, իսկ ուրիշները թող ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները։
Մի փակվեք ձեր պատյանում։ Դուք մարդկանց ու շփման կարիք ունեք։
Աշխատեք վերահսկել ձեր սեփականատիրական նկրտումներն ու խանդը։ Առաջին հերթին դրանք հենց ձեզ են դժբախտ դարձնում։
Ձեր մասնագիտությունը պետք է լինի այն, ինչով դուք ապրում ու շնչում եք։ Միայն այդ դեպքում կհաջողվի կյանքում շատ բանի հասնել։
Կարիճ
Միշտ հավատարիմ եղեք ինքներդ ձեզ ու ձեր երազանքներին։ Երբեք մի արեք այն, ինչ ասում են ուրիշները։ Եթե չափից ավելի ճկվեք, ամեն ինչ կավարտվի կատաղության պոռթկմամբ կամ խորն ընկճախտով։
Բաց եղեք այլ մարդկանց հետ։ Եվ ոչ միայն լսեք, այլև կիսվեք ձեր մտքերով ու պատկերացումներով։
Վստահեք ձեր կանխազգացմանը։ Այն երբեք չի խաբի ձեզ։
Մի վախեցեք նեգատիվ էմոցիաներ արտահայտել. Դրանք նույնպես կյանքում ինչ-որ բանի համար պետք են։
Հետևեք ձեր սննդակարգին ու խուսափեք վնասակար սովորություններից. Դա ձեր թույլ կողմն է։
Աղեղնավոր
Խոսեք բացահայտորեն, անկեղծ ու ազատ։ Մարդիկ ձեզ դրա համար շնորհակալ կլինեն։
Հավատացեք ինքներդ ձեզ ու խիզախորեն փորձեք ամեն նոր ու անհայտ բան։ Աղեղնավորները չեն կարող ապրել առանց փոփոխությունների։
Ակտիվ կենսակերպ վարեք՝ զբոսնեք, ճանապարհորդեք, սպորտով զբաղվեք։ Չէ՞ որ կյանքում մարդուն այնքան էլ շատ բան պետք չի։ Ինչո՞ւ է պետք ժամանակ ու փող վատնել բազմաթիվ անպետք իրեր գնելու համար։
Սիրո մեջ ավելի քչին մի համաձայնեք։ Ավելի լավ է ինչ-որ ժամանակահատված անցկացնել միայնության մեջ, քան գտնվել մեռած հարաբերությունների մեջ։ Իսկական զգացմունքն այն ժամանակ ձեզ կայցելի, երբ ամենաքիչը դուք նրան կսպասեք։
Այծեղջյուր
Ինչ էլ որ անեք, ինչով էլ զբաղվեք, միշտ ամբողջովին տրվեք նրան, ինչ անում եք։ Միայն այդպես են Այծեղջյուրներն ուրախություն ու բավարարություն զգում։
Բնավորություն ու կամք զարգացրեք. Հրաժարվեք ծխելուց, անառողջ սնունդ օգտագործելուց, զբաղվեք սպորտով։
Մի վախեցեք միայնությունից։ Սովորեք երջանիկ լինել նաև առանց զուգընկերոջ։ Եթե դեռ չեք հանդիպել, մի հուսալքվեք։ Դուք անպայման կհանդիպեք ձեր սիրուն. Ամեն ինչ իր ժամանակն ունի։
Աշխատեք ինչ-որ բան անել սպոնտան՝ մասնակիորեն հրաժարվելով ձեր սիրելի պլանավորումից։ Ձեզ թույլ տվեք վայելել կյանքն ու ազատ լինել։
Ուրիշներին օգնեք։ Դա Այծեղջյուրին իրական երջանկություն է բերում։
Ջրհոս
Հանգամանորեն վերահսկեք ձեր ֆինանսները։ Պլանավորեք առաջիկա գնումներն ու ծախսերը։ Մի քիչ ավելի պատասխանատու վերաբերմունքը փողի հանդեպ ձեզ չի խանգարի հաստատ։
Ձեռնոցների պես մի փոխեք ընկերներին։ Ավելի լավ է՝ սովորեք գնահատել այն մարդկանց, ովքեր ձեզ սիրում ու աջակցում են։ Անկայունությունը գիծ է, որից կարելի է և պետք է բաժանվել։
Ձեզ անհրաժեշտ է շարժվել։ Առավոտյան վազեք, լողացեք և այլն։
Մի փախեք խնդիրներից։ Դրանում է կայանում ձեր ամենամեծ սխալը։
Խուսափեք այն մարդկանցից, ովքեր ձեզ դրդում են անառողջ կենսակերպ վարել։
Ձկներ
Ամեն ինչում նոր հնարավորությունների համար բաց եղեք՝ սկսած ճաապարհորդություններից և վերջացրած նոր մարդկանցով և հետաքրքրություններով։
Լսեք այլ մարդկանց։ Նրանց իմաստուն խորհուրդները ձեզ կյանքում շատ կարող են պետք գալ։
Մի փորձեք բոլորին դուր գալ, հատկապես՝ ձեր զուգընկերոջը։ Այլապես ինքներդ ձեր նկատմամբ հարգանքի մասին կարող եք մոռանալ։
Մեծ նպատակներ դրեք ու աշխատեք մեծ ինքնանվիրումով՝ դրանց հասնելու համար։
Սթրեսային իրավիճակներում խնդրից մի փախեք, համարձակ նայեք վախերի ու խնդիրների աչքերին։ Միայն այդպես դրանք կարելի է լուծել ու հաղթել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը