Բաժիններ՝

«Ես չեմ փախչելու ցանկացած հարձակումից ու հետապնդումից։ Հարց ու պատասխանից փախչելը վախկոտների գենետիկ կոդն է». Մարինա Խաչատրյան

Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես խոստացել էի ….

Ներկայացնում եմ հատված Արսեն Թորոսյանի կողմից իմ դեմ ներկայացրած հայցադիմումից։

Վերլուծություն.

Ըստ օդում կախված լուրերի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը պաշտոնից ազատվել է Առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող Արսեն Թորոսյանի պահանջով և Աննա Հակոբյանի անմիջական հրահանգով։

Այս լուրերի իսկությունը պարզելու համար ես հարցում էի ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի պատասխանը մինչ օրս չեմ ստացել։

Այնուհետև մամուլում հրապարակվել է Էդգար Խուրշուդյանի մեկնաբանությունը հարցի վերաբերյալ։

Ցանկացած տեսչական մարմին պետք է լինի անկախ և իրականացնի անաչառ վերահսկողություն։ Այդպիսի գործունեություն նոր Հայաստանում սկսել էր իրականացնել Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմինը։

Մամուլում առկա տեղեկությունների համաձայն Առողջապահական խորհրդի նիստի ժամանակ Էդգար Խուրշուդյանը հայտարարել է, որ Վահե Տեր-Մինասյանի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել «Գարդասիլ» պատվաստանյութի մասին ԶԼՄ-ներով տեղեկատվություն տրամադրելու համար` համաձայն քաղաքացու դիմումի (այդ քաղաքացին ես եմ)։ Սրան ի պատասխան Արսեն Թորոսյանը բղավել է «պասլատ անեիր քաղաքացուն»։

Այսպիսով, Արսեն Թորոսյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, հստակ անհարգալից վերաբերմունք է դրսևորել նիստի մասնակիցների և ՀՀ քաղաքացիների նկատմամբ` կոպտագույն ու ժարգոնային լեքսիկոնով հրահանգելով ՀՀ քաղաքացու օրինական դիմումին ընթացք չտալ։

Տեսչական անկախ մարմնի ղեկավարի իրեն չենթարկվելու պատճառով` Արսեն Թորոսյանը սկսել է «հետապնդում», որի արդյունքում Էդգար Խուրշուդյանը ազատվել է պաշտոնից։

Փաստենք, որ մինչ օրս Է.Խուրշուդյանի ազատման հիմքերը հանրությանը չեն ներկայացվել, թեև իմ կողմից եղել է հստակ և պաշտոնական պահանջ։

Արսեն Թորոսյանի այսօրինակ գործելաոճն իր մեջ պարունակում է իրավախախտում, ինչի կապակցությամբ ես դիմելու եմ դատարան։ Սակայն բարոյական տեսանկյունից սա նաև ՍՏՈՐ քայլ է, քանի-որ միտված է ՀՀ քաղաքացիների շահերը և իրավունքները ոտնահարելուն։

Հ.Գ. Պատիվ ու արժանապատվություն պաշտպանելու համար դրանք նախ պետք է ունենալ։

Հ.Գ.2 Հայցադիմումի այս հատվածին անդրադարձը կշարունակեմ վաղը։

Հ.Գ.3 Աննա Հակոբյանի մասնակցությունը Է. Խուրշուդյանի ազատմանը չի՛ հաստատվել, չի՛ ժխտվել։

Հ.Գ.4 Ես չեմ փախչելու ցանկացած հարձակումից ու հետապնդումից։ Հարց ու պատասխանից փախչելը վախկոտների գենետիկ կոդն է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս