Բաժիններ՝

Մայր Աթոռն արձագանքել է Հայոց Եկեղեցու վերաբերյալ «ԲիԲիՍի»-ի հրապարակմանը

Մայր Աթոռն արձագանքել է «ԲիԲիՍի» լրատվական գործակալության՝ Հայոց Եկեղեցու վերաբերյալ հրապարակմանը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը արձագանքը հրապարակել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Գնահատելով լրագրությունը, իբրև կարևոր հանրային աշխատանք, ցավում ենք այն լրագրողների համար, որոնք կողմնապահությամբ և կողմնակի շահերով առաջնորդվելով ու նպատակադրված կերպով վնաս են հասցնում Հայ Առաքելական Եկեղեցուն: Աղոթում ենք այդ անհատների համար եւ անդրադարձման պարագայում պատրաստ ենք լինելու ընդունել ու բացատրել առկա իրողությունները։ Ակնհայտ է, որ նման անձինք բացարձակ պատկերացում չունեն եկեղեցական կյանքի և նրա կարգ ու կանոնների, եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման կերպերի մասին: Երբեմն թվում է, որ ցանկություն էլ չունեն հասկանալու այս բարդ աշխարհը։ Այս հոդվածը սրա վառ վկայությունն է: Ավելին կպարզաբանենք ըստ անհրաժեշտության հետագայում:

Վստահ ենք, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ու նրա աշխարհասփյուռ թեմերի զորացման, զարգացման, անկախության տարիներին կյանքի աշխուժացման և նոր հոգեւոր սպասավորների պատրաստության ուղղությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականության կողմից տարվող ջանքերը գնահատվում են բարեպաշտ ժողովրդի, եկեղեցու բարեկամների, պետական իշխանությանց եւ պիտի արժանի գնահատականը ստանան ապագա սերունդների ու պատմագիրների կողմից»,-նշում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս