Բաժիններ՝

Մաշտոցի ոստիկանները բացահայտել են ուսումնական կենտրոնի տարածքում կատարված գողության դեպքը

Սեպտեմբերի 1-ին, ժամը 17-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին էր ահազանգել մայրաքաղաքի ուսումնական կենտրոններից մեկի անվտանգության աշխատակիցը և հայտնել, որ կենտրոնի տարածքում գողություն է կատարվել։

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները հանցագործության վերաբերյալ հաղորդում ընդունեցին։ Ուսումնասիրեցին նաև տարածքը տեսահսկող սարքերի տեսագրությունները։

Արարքը կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումնրի շնորհիվ դեպքի հաջորդ օրը Մաշտոցի քրեական հետախույզներն ու հետաքննության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան։

Դրանց հիման վրա ձեռնարկված միջոցառմամբ, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկվեցին 31, 30 և 27-ամյա երեք տղամարդ, որոնք խոստովանական բացատրություններ տվեցին։

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30