Բաժիններ՝

ՊՍԺ-ն հայտարարեց Իկարդիի տեղափոխության մասին

ՊՍԺ-ն պաշտոնական կայքում հայտարարել է «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին վարձակալական հիմունքներով ձեռքբերման մասին: 26-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը:

Իկարդին ՊՍԺ-ում հանդես կգա 18 համարի մարզաշապիկով:

«Շնորհակալ եմ ՊՍԺ-ին վստահության համար: Ես կանեմ ինձնից կախված հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին բոլոր մրցաշարերում անցնել, որքան հնարավոր է՝ երկար: Ակումբը հավակնություններ ունի, և ես վստահ եմ, որ կան բոլոր պայմանները նպատակներին հասնելու համար»,- Իկարդիին է մեջբերում ՊՍԺ-ի պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30