Բաժիններ՝

«Ռոմայի» պաշտոնական կայքը Մխիթարյանի մասնակցությամբ ֆոտոշարք է հրապարակել

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը ֆոտոշարք է հրապարակել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ:

Ֆոտոշարքում ներկայացված են Մխիթարյանի ժամանումը Հռոմի օդանավակայան, նաև կադրեր նրա բուժզննումից:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մխիթարյանն «Արսենալ»-ից «Ռոմա» է տեղափոխվելու վարձավճարով՝ մեկ տարի ժամկետով, սակայն վարձակալության ժամկետի ավարտից հետո «Ռոման» կկարողանա գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը: Նշվում է, որ «Ռոմայում» Մխիթարյանը տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ կստանա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս