«Հայաստանի նորագույն պատմության մեջ Դուք առանցքային դերակատարում եք ունեցել». Վազգեն Մանուկյանը՝ Բակո Սահակյանին

Վազգեն Մանուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, որում ասված է. «Մեծարգո՛ պարոն նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Հայաստանի նորագույն պատմության մեջ Դուք առանցքային դերակատարում եք ունեցել՝ կանգնած լինելով Արցախյան շարժման, բանակի ստեղծման ակունքներում, ծառայելով Արցախին ու հայ ժողովրդին և ջանք չխնայելով մեր երկրի խաղաղության, կայունության և զարգացման գործում։

Մաղթում եմ Ձեզ առողջություն, ամուր կամք և հաջողություն՝ նույն վստահությամբ և արժանապատվությամբ առաջ տանելու Ձեր կարևոր առաքելությունը»:

Տեսանյութեր

Լրահոս