«Շտապենք չեզոքացնել այդ սև շղարշը, որով փորձում են թյուր կարծիք շրջանառել հասարակության շրջանում». Սամվել Բաբայան

Սիրելի հայրենակիցներ,

արդեն տևական ժամանակ է գրասենյակը բազմաթիվ նամակներ է ստանում մեր հայրենակիցներից, որոնցում նրանք իրենց մտահոգությունն են հայտնում  վերջերս մամուլում հայտնված մանր ու միջին այն հրապարակումների մասին, թե իբր Սամվել  Բաբայանը որոշակի պայմանավորվածությունների է գնացել ՀՀ իշխանությունների, ինչպես նաև այլ ուժերի հետ։

Շտապենք չեզոքացնել այդ սև շղարշը, որով փորձում են թյուր կարծիք շրջանառել հասարակության շրջանում։ Սամվել Բաբայանը գաղափարական գործիչ է, շուրջ երեսուն տարի է նա դրսևորել է իրեն որպես անկոտրում և հաստատուն գործիչ, երբեք կուլ  չի գնացել  որևէ  երևույթների, կամ հատկապես անձերի։ Գաղափարական առաջնորդը չունի այդ ամենի կարիքը։

Նա և իր գաղափարները չեն վաճառվել, չեն վաճառվում և չեն էլ վաճառվելու ։ Իր շուրջ համախմբված մարդիկ այդ գաղափարի կրողն են, ուստի այս գաղափարական հենքը ամրապնդելով՝ թիմը ամբողջովին զբաղված է կուսակցաշինական աշխատանքներով, թիմում լավագույնների ընդգրկումով, ծրագրային մշակման աշխատանքներով։

Թիմը գնում է առաջ իր որդեգրած ճանապարհով և կարիքը չունի զանազան «գաղափարների» և որևէ այլ ուժի միանալու։ Իսկ ինչ վերաբերում է հանրահավաքներին, ապա հարկ է նշել, որ դրանք միշտ էլ ուժի մեջ են, քանի դեռ ԱՀ իշխանության դաշտում են գտնվում անօրինականությունները։

Երեկ՝  օգոստոսի 29-ին, ԱՀ ԿԸՀ տեղի ունեցած նիստում հաստատվեց ստորագրությունների վավերականությունը, որն այժմ հիմք է տալիս քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչին ԿԸՀ կողմից հաստատված  ստորագրահավաքի փաթեթը 15 օրյա ժամկետում հանձնել  ԱՀ ԱԺ  քննարկման(ըստ սահմանված կարգի՝ 2019թ․ փետրվարի 18-ի ԱՀ ԿԸՀ N4-N որոշման համաձայն)։ Մենք նախատեսում ենք հանձնել փաթեթը գալիք շաբաթ ԱՀ ԱԺ։

Օգտվելով այս գործընթացների ժամանակատար բնույթից՝ շատերը փորձում են այս լռությունը իրենց իսկ շրջանակների համար կապել ինչ-որ պայմանավորվածությունների հետ։ Փորձում են այս սուտ տեղեկությունները տարածել հասարակության մեջ, սակայն չեն էլ հասկանում, որ այն ընդունելի է դառնալու միայն իրենց ընդունող սեղմ խավի համար։

Եթե դուք այդքան ազնիվ եք և վստահ եք, որ արդար եք, ապա վստահ ենք, որ կդնեք այս նախագիծը հանրաքվեի և կթողնեք, որ ժողովուրդը որոշի, արդյոք ինքը տեսնում է այս կամ այն մարդուն որպես նախագահի թեկնածու թե ոչ։ Խոսում եք ժողովրդավարությունից, արդարությունից ու ազնվությունից, տվեք ժողովրդին այդ հնարավորությունը, հաստատեք այդ նախագիծը և դրեք հանրաքվեի՝ թեկուզ ձեզ համար՝ համոզվելու արդյոք ժողովուրդը կողմ է, թե դեմ այս նախագծին։

Չէ՞ որ արդեն մոտ 20 000 մարդ իր հավանությունը տվել է, արդյոք այս մարդկանց կարծիքը կարհամարհվի։ Իսկ եթե ամեն դեպքում հակված եք վերարտադրվելու, ապա լռեք, ազնվությունն ու արդարությունը և հատկապես ժողովրդավարությունը ձեզնից կիլոմետրերով հեռու են, դա ձերը չէ, մոռացեք։

Ուստի սիրելի հայրենակիցներ, ամեն հնարավորն ու անհնարինն արվում է գործող օրենքների սահմաններում կազմակերպել մեր աշխատանքները՝  հանուն կայունության, խաղաղության և արդյունավետ աշխատանքի։

Հետագա մեր բոլոր կատարվելիք աշխատանքները նույնպես կլուսաբանվեն մեր գրասենյակի կողմից։ Կոչ ենք անում չանսալ կեղծ լուրերին և գտնել  ձեր բոլոր հարցերի պատասխանները մեր գրասենյակի հրապարակումներում։

Սամվել Բաբայանի գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս