Բաժիններ՝

Լուկաշենկոն ձմերուկի բերքահավաք է կազմակերպել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կազմակերպել է ձմերուկի բերքահավաք: Դաշտում պետության ղեկավարին օգնել են նրա մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը եւ այլ կանայք՝ պրոտոկոլի ծառայությունից: Բերքահավաքի տեսանյութը հրապարակված է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում։

Նախագահի մամուլի ծառայությունը նշում է, որ այս տարվա ամառն արեւոտ չէր, ուստի ձմերուկի բերքն առատությամբ աչքի չի ընկել: Երկրում հավաքվել է ընդամենը 20 տոննա ձմերուկ:

Լուկաշենկոն դաշտ է դուրս եկել օգոստոսի 29-ին՝ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից անմիջապես հետո: Ամերիկացի պաշտոնյան ինքը հանդիպումը որակել է անարդյունավետ, սակայն նշել է, որ երկրների փոխհարաբերությունների խնդրահարույց թեմաների քննարկման բուն փաստը շատ կարեւոր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031