
«Մտածելու շատ բան կա». Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Էլարդ»-ի հետ Skype-կոնֆերանսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Էլարդ» ընկերության հետ Skype-կոնֆերանսին: «Քանի որ նկարահանվել է մի քանի տեսախցիկից, նյութի մոնտաժումը կտևի մի քանի ժամ: Ինչպես և պայմանավորվել էինք, խոսակցությունն ամբողջությամբ կհրապարակվի: Մտածելու շատ բան կա: Նյութը կնայեք, կխոսենք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետը:
Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, կառավարության պատասխանատու գերատեսչությունների, շահագրգիռ մարմինների ղեկավարները, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները:
Տեսակոնֆերանսի ընթացքում ELARD ընկերության փորձագետները մանրամասն անդրադարձել են փորձաքննության արդյունքներին, պատասխանել հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի:
Տեսակոնֆերանսի տեսանյութը պատրաստման փուլում է և կհրապարակվի ավելի ուշ: