Վերջին ճակատամարտը՝ մեծ հաղթանակից առաջ. «Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա»
2019 թվականի օգոստոսի 29-ը կարող է պատմական օր դառնալ հայկական ֆուտբոլի համար, քանի որ հայկական ակումբը՝ Հայաստանի բարձրագույն առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիան», դիմակայությունում հաղթելու դեպքում կարող է հայտնվել Եվրոպա լիգայի խմբային փուլում:
Վարդան Մինասյանի թիմն առաջին խաղում անցկացրեց հրաշալի առաջին խաղակես, որից հետո հաղթում էր 1:0 հաշվով, բայց երկրորդ խաղակեսում մի փոքր թուլացրեց խաղը և սեփական դարպասը գնդակ ընդունեց: Սակայն հանդիպման վերջին 10 րոպեները շատ լավ անցկացնելուց և առավելությունը վերականգնելուց հետո հայկական ակումբը կարողացավ գոլ խփել և հաղթել 2:1 հաշվով:
Այս խաղում հայկական թիմը պետք է գոլի հեղինակ դառնա, որպեսզի չեզոքացնի մրցակցի՝ Հայաստանում խփած գնդակը, բացի այդ, պետք է ամեն ինչ անի իր դարպասը գնդակներ չընդունելու համար: Ցանցկացած ոչ-ոքին հաղթանակ կպարգևի հայկական թիմին:
«Դյուդելանժ»
«Դյուդելանժը» հսկայական աշխատանք կատարեց և հասավ Եվրոպայի գավաթի ընտրական փուլի եզրափակիչ փուլ՝ չնայած հաջողությունն այս պարագայում մեծ դեր ուներ:
Օրինակ՝ Չեմպիոնների լիգայի նախընտրական փուլում «Վալետտային» (1:1 և 2:2) թիմը պարտվեց մրցակի հարկի տակ խփած գոլի շնորհիվ, սակայն լյուքսեմբուրգյան թիմը վստահ խաղաց «Կալուի» հետ (3:1 և 1:0)՝ արդեն Եվրոպա լիգայում:
Ներքին առաջնությունում ակումբը պարտվեց «Պրոգրեսին» (0:2) և «Ժենեսին» (1:3):
«Արարատ–Արմենիա»
«Արարատ-Արմենիան» պարզապես ֆանտաստիկ արդյունքներ է գրանցում: Թիմը շատ վստահ է խաղում, սակայն, ցավոք, չի կարողանում իրացնել բոլոր պահերը:
Հայկական ակումբը Չեմպիոնների լիգայում չկարողացավ հաղթահարել շվեդական ԱԻԿ-ին՝ երկու խաղերի արդյունքում պարտվելով 3:4 հաշվով, սակայն լավ է հանդես գալիս Եվրոպա լիգայում: Նախորդ փուլերում հայկական ակումբը կարողացավ հաղթահարել համեստ «Լինքոլն Սիթիի» (2:0 և 2:1) և շատ փորձառու «Սաբուրթալոյի» (1:2 և 2:0) արգելքները:
Նախորդ խաղում Կոբիալկոն գոլի հեղինակ չդարձավ, իսկ վճռորոշ գոլը խփեց Իլյա Անտոնովը:
Հայաստանի առաջնության հերթական խաղում «Արարատ-Արմենիան» կարողացավ հաղթել «Երևանին»՝ 2:1 հաշվով:
Վարդան Մինասյանը խաղից առաջ նշում է, որ եթե իրենք մտածեն, որ հակամարտության ելքը արդեն վճռվել է, ապա դա կվնասի իրենց:
«Մենք պետք է գործենք նույն կերպ՝ լինենք ագրեսիվ պաշտպանական գծում և իրացնենք մի քանի արդյունավետ հարվածներ:
Մրցակցի խաղը ինձ դուր է գալիս, ինչպես նշել էի նախորդ անգամ: Նրանք սիրում են խաղալ գնդակով, և եթե տանք նրանց ժամանակ և տարածություն, նրանք լավ կխաղան: Եվս մեկ անգամ նշում եմ, որ մենք պետք է ագրեսիվ լինենք:
Մրցակիցը ավելի փորձառու է, քանի որ արդեն խաղացել է խմբային փուլում, բայց հնարավորությունները 50/50 են՝ ելնելով առաջին խաղից»,- նշել է Վարդան Մինասյանը:
Վիճակագրություն
- «Արարատ-Արմենիան» հաղթում է 5 խաղ անընդմեջ
- «Արարատ-Արմենիան» գոլ է խփում 18 հանդիպում անընդմեջ
- «Դյուդելանժը» պարտվում է երեք խաղ անընդմեջ
Մասնագետները կարծում են, որ այս խաղում ֆավորիտը հայկական ակումբն է, որը չի կարող ձեռքից բաց թողնել եվրագավաթի խմբային փուլում խաղալու հնարավորությունը:
Լյուքսեմբուրգյան թիմն ամեն ինչ անելու է Վարդան Մինասյանի և իր սաների պլանները խանգարելու համար, սակայն, եթե հայկական ակումբը խաղա իրեն բնորոշ համառ ֆուտբոլը, կկարողանա հաղթել:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 22:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան