Նուրբ ապուր՝ կարտոֆիլի սիրահարների համար
Բաղադրիչներ
1. Սխտոր – 30 գ
2. Սոխ – 100 գ
3. Կարտոֆիլ – 400 գ
4. Կարագ – 50 գ
5. Սերուցք – 100 գ
6. Աղ
7. Դափնու տերև
Պատրաստման եղանակը
1. Սոխը և սխտորը մանր կտրատել: Տապակի մեջ հալեցնել կարագը, ավելացնել սխտորը, սոխը և դափնու տերևը: Եփել ցածր կրակի վրա մոտ 15 րոպե:
2. Կաթսայի մեջ լցնել 1 լ ջուր, ավելացնել պատրաստի սոխը և սխտորը, եռացնել:
3. Կարտոֆիլը խորանարդաձ. կտրատել, ավելացնել արգանակին և եփել 15 րոպե: Համեմել աղով:
4. Ապուրը բլենդերով հարել, ավելացնել սերուցք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը