Ստամբուլյան կոնվենցիան այս տարի չի հասնի Ազգային ժողով
Ստամբուլյան կոնվենցիան այս տարի չի հասնի Ազգային ժողով։ ՀՀ արդարադատության նախարարությունից 168.am-ին փոխանցեցին նախարար Ռուստամ Բադասյանի խոսքը, որ նախարարությունը կարծիքի համար դիմել է Վենետիկի հանձնաժողով, որի պատասխանը սպասվում է հոկտեմբերին։
«Մինչև ստացվի պատասխանը, այն քննարկվի կառավարությունում, այնուհետև Կոնվենցիան ուղարկվի Սահմանադրական դատարան, դա պրոցես է, որը պետք է անցնի»,- ասել է Ռ.Բադասյանը։
Ըստ նրա՝ թեման սպառվել է, բոլոր փաստարկներն ու հակափաստարկները հնչել են։