Բաժիններ՝

ՉԺՀ-ն սեպտեմբերի 1-ից և դեկտեմբերի 15-ից ԱՄՆ-ից ներմուծման մաքսատուրքերը կբարձրացնի 75 մլրդ դոլարով

Չինաստանն ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների, սեպտեմբերի 1-ից եւ դեկտեմբերի 15-ից Միացյալ Նահանգներից ներկրվող արտադրանքի մաքսատուրքերը կբարձրացնի 10 տոկոսով եւ 5 տոկոսով՝ 75 մլրդ դոլար ընդհանուր գումարով: Այս մասին ասված է ՉԺՀ-ի Պետխորհրդին առընթեր տարիֆների եւ մաքսատուրքերի կոմիտեի՝ օգոստոսի 23-ին հրապարակված հաղորդագրության մեջ:

«Տարիֆների եւ մաքսատուրքերի կոմիտեն որոշում է ընդունել ԱՄՆ-ից 75 մլիարդ դոլար ընդհանուր գումարի 5078 անուն ապրանքների ներմուծման մաքսատուրքերը բարձրացնել 10 տոկոսով եւ 5 տոկոսով:

Դրանք ուժի մեջ կմտնեն համապատասխանաբար 2019 թվականի սեպտեմբերի 1-ի ժամը 12:01-ից եւ 2019 թվականի դեկտեմբերի 15-ի 12:01-ից»,- նշվում է  գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերի 15-ից Չինաստանը 25 տոկոսով եւ 5 տոկոսով կավելացնի ամերիկյան ավտոմեքենաների եւ պահեստամասերի ներմուծման մաքսատուրքերը:

«ՉԺՀ-ի Պետխորհրդին առընթեր տարիֆների եւ մաքսատուրքերի կոմիտեն որոշում է ընդունել 2019 թվականի դեկտեմբերի 15-ի տեղական ժամանակով 12:01-ից վերականգնել ԱՄՆ-ում արտադրված ավտոմոբիլների եւ պահեստամասերի մաքսատուրքերը բարձրացումը 25 տոկոսի եւ 5 տոկոսի չափով»,- նշվում է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս