Թխվածքաբլիթներ՝ գաղտնի բաղադրատոմսով
Բաղադրիչներ
1. Չամիչ – 100 գ
2. Սալորաչիր – 100 գ
3. Ընկույզ – 50 գ
4. Կտավատի սերմեր – 100 գ
5. Վարսակի փաթիլներ – 3 ճ/գ
6. Ձվի սպիտակուց – 2 հատ
Պատրաստման եղանակը
1. Չամիչը, սալորաչիրը և ընկույզը մանրացնել բլենդերում:
2. Ավելացնել ձվի սպիտակուցները, կտավատի սերմերը և վարսակի փաթիլները:
3. Ստացված զանգվածից թխվածքաբլիթներ ձևավորել յուղաթղթով պատված տապակի վրա:
4. Թխել 1-1.5 ժամ, 100 աստիճան տաքացրած ջեռոցում:
5. Սառեցնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը