Բաժիններ՝

«Լիվերպուլ»-«Չելսի». Ո՞ւմը կլինի Եվրոպայի Սուպերգավաթը

«Լիվերպուլ»-«Չելսի» զույգն այսօր երեկոյան կվիճարկի Եվրոպայի Սուպերգավաթը: Ո՞վ կհաղթի տիտղողը՝ Չեպիոնների լիգայի՞, թե՞ Եվրոպա լիգայի հաղթողը:

«Լիվերպուլ»

Անցած մրցաշրջանում «Լիվերպուլը» գերազանց հաջողությունների հասավ Չեմպիոնների լիգայում՝ նվաճելով ցանկալի գավաթը: Եզրափակչում Յուրգեն Կլոպի թիմը 2:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին», և այս մենամարտն ամենապարզերից մեկն էր, որը «կարմիրները» պետք է խաղային փլեյ-օֆֆում:

Ամռանն ակումբը բարձր մակարդակի տրանսֆերներ չի կատարել՝ պահպանելով թիմի ողնաշարը:

«Լիվերպուլը» մրցաշրջանը բացեց անգլիական «Սուպերգավաթի» խաղում՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ: Ոչ-ոքիից հետո թիմերը հաղթողին պարզեցին 11-մետրանոց հարվածներով: Կլոպի սաներն այնքան էլ հաջողակ չէին:

Պրեմիեր լիգայի առաջին տուրում «կարմիրները» շատ հեշտությամբ խաղացին «Նորվիչի» հետ. 4:1 հաշվով հաղթանակը նրանց ուղարկեց աղյուսակի երրորդ հորիզոնական:

«Չելսի»

Անցած մրցաշրջանում «Չելսին» կայուն չէր, բայց Մաուրիսիո Սարին չհեռացավ ակումբից առանց գավաթի՝ չհաջողելով Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչում, «թոշակառուները» նվաճեցին Եվրոպա լիգան:

Եզրափակչում «Չելսին» «Արսենալին»  հնարավորություն չթողեց՝ Բաքվում  ​​4:1 հաշվով հաղթելով:

Պրեմիեր լիգայում ակումբը նույնպես շատ ամուր էր. վերջնական երրորդ տեղը հստակ կարելի է անվանել մեծ հաջողություն:

Ամռանը Սարին տեղափոխվեց «Յուվենթուս», իսկ ակումբի ղեկին նշանակվեց Ֆրենկ Լեմպարդը, ով ակումբի հետ կաշխատի առանց նախորդ մրցաշրջանի հիմնական աստղերի` Էդեն Ազարի ու Դավիդ Լուիսի, ովքեր հեռացան թիմից:

Մրցաշրջանի դեբյուտային հանդիպումը Լեմպարդի համար ձախողվեց: Արտագնա խաղում «թոշակառուները» 0:4 հաշվով զիջեցին «Մանչեսթեր Յունայթեդին»՝ իջնելով աղյուսակի նախավերջին տեղը:

«Լիվերպուլը» պարտվեց Անգլիայի Սուպերգավաթի խաղարկությանը, բայց Պրեմիեր լիգայի առաջին տուրում ցուցադրեց շատ որակյալ ֆուտբոլ՝ պարտության մատնելով «Նորվիչին»: «Չելսին» ձախողվեց առաջին տուրում և պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին», չնայած 0:4-ին «թոշակառուները» հստակ արժանի չէին այդ երեկո:

Երկու թիմերն էլ այսօր ակնհայտորեն ձգտելու են միայն հաղթել, նրանք միշտ խաղում են արդյունավետ, այնպես որ, այսօր կարելի է մեծ թվով գոլեր սպասել:

Հիշեցնենք, որ Եվրոպայի Սուպերգավաթի «Լիվերպուլ»-«Չելսի» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս