Samsung Galaxy Note10. երկու չափս, նոր ոճ և 5G-ի աջակցություն
Galaxy Note շարքի պատմության մեջ առաջին անգամ ընկերությունը ներկայացրել է միանգամից երկու մոդել՝ ավելի փոքր Note10 և ավագ Note10 +:
Note10 մոդելները արտաքինից տարբերվում են միայն չափսերով` էկրանները 6.3 դյույմ և 6,8 դյույմ են: Ընկերությանը հաջողվել է կրճատել շրջանակը, ուստի սմարթֆոնների չափերը մնացել են ադեկվատ: Նոր ֆլագմեներում ընկերությունը էկրանի վրա արել է կտրվածք՝ դիմային տեսախցիկի համար, ինչպես Galaxy S10-ում, բայց այստեղ տեսախցիկը տեղակայված է կենտրոնում, և անցքը շատ ավելի փոքր է:
Դիզայնում օգտագործվում են մետաղական շրջանակների ստանդարտ հավաքածու և ապակյա տարրեր: Կորպուսը դարձել է ավելի անկյունային, բայց կողմերում այն կլորացվում է՝ ավելի հարմարավետ դարձնելով սմարթֆոնի օգտագործումը: Հատկանշական տարբերություններից կարող ենք առանձնացնել տեսախցիկի մոդուլը, որն այժմ տեղակայված է ուղղահայաց՝ ձախ անկյունում:
Մատնահետքերի սկաների համար Note10-ի հետևի հատվածում տեղ չկա, քանի որ այն տեղադրված է անմիջապես դիսփլեյում: Note10-ում օգտագործվում է ուլտրաձայնային սկաներ, որը հայտնվել է Galaxy S10-ում: Ֆլագմենները պաշտպանված են IP69 ստանդարտի համաձայն` 1,5 մետր ջրի մեջ ընկղմելու և ջրային շիթերի ճնշմանը դիմակայելու համար:
Բացի այդ, Galaxy Note10-ում ընկերությունը պաշտոնապես հրաժեշտ տվեց 3,5 մմ ականջակալների միացմանը, Samsung-ն առաջարկում է անցում կատարել անլար տեխնոլոգիային: Լարերի սիրահարների համար կա USB Type-C միակցիչ և 3,5 մմ ադապտեր, բայց դրանք պետք է գնել առանձին: Սմարթֆոնների տուփում նշված են Type-C ապրանքանիշի ականջակալներ:
S Pen
Galaxy Note շարքի հիմնական առանձնահատկությունը S Pen աքսեսուարն է: Անցյալ տարի այն ստացավ Bluetooth և հեռակառավարման ֆունկցիա:
Նոր ֆլագմենների դեպքում այս գադջետն ավելացրել է իր ֆունկցիոնալությունը: Այժմ դուք կարող եք ոչ միայն լուսանկարել S Pen-ի միջոցով, այլ, օրինակ, օդում շրջանաձև նկարել և միացնել հավելվածը:
Շատ նման ժեստեր կլինեն: Ստիլուսում հայտնվել է մի փոքրիկ խոսնակ, այնպես որ, օրինակ, այն կարող է ունենալ մարկերի ձայն:
Տեսախցիկներ
Note10 և Note10+ ֆլագմեններն ունեն նույն տեսախցիկնները: Դրանք երեքն են:
- Հիմնական-12 մեգապիքսել, փոփոխական բացվածքներ f / 1.5-ից f / 2.4
- Լայնանկյուն-16 մեգապիքսել, f / 2.2
- Տելեֆոտո-12 մեգապիքսել, f / 2.1 և կրկնակի խոշորացում
Միայն ավագ Note10 +-ը ունի լրացուցիչ ToF ֆոտոխցիկ, ինչպես Galaxy S10 5G-ում: Այն օգնում է սմարթֆոնին ավելի լավ տարանջատել մարդուն ֆոնից` խամրեցնելով հետին ֆոնը: Այս գործառույթն աշխատում է նաև տեսանյութերի դեպքում: Գործառույթը կաշխատի նաև լրացված իրականությամբ:
Առջևի տեսախցիկը երկու մոդելներում մեկն է` 10 մեգապիքսել հզորությամբ:
Սիրարփի Աղաբաբյան