Բաժիններ՝

Սիգարետների մնացորդների թունավոր նյութերն սպառնալիք են բնապահպանության համար. WSJ

Ծխած սիգարետների զտիչները, որոնցում զանազան թունավոր նյութեր են կուտակվել, լուրջ սպառնալիք են ներկայացնում բնապահպանության համար: Օգոստոսի 2-ին այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով այն հետազոտության արդյունքները, որը կատարվել է մեկ օրվա ընթացքում՝ 2018 թվականի սեպտեմբերի 15-ին, աշխարհի ավելի քան 120 երկրում։

Այդ օրն Ocean Conservvancy International Coastal Cleanup կազմակերպության ակտիվիստները գետերի եւ օվկիանոսների ափերին հայտնաբերված կենցաղային թափոնների հաշվարկ են կատարել: Պարզվել է, որ ամենից հաճախ այնտեղ գտել են պլաստիկե զտիչով սիգարետների մնացորդներ՝ ավելի քան 5,5 միլիոն հատ: Երկրորդ տեղում հայտնվել են զանազան մթերքների փաթեթվածքները (3,5 միլիոն), պլաստիկե ձողիկները (3,2 միլիոն), պլաստիկե ափսեները (1,9 միլիոն) եւ պլաստիկե շշերը (1,7 միլիոն):

«Հետազոտությունները վկայում են, որ ծխախոտի մնացորդները, որոնք հաճախ լցվում են քաղաքային կոյուղի, որտեղից դրանք հայտնվում են ջրավազաններում, կարող են խիստ թունավոր լինել ձկների համար»,- նշել է թերթը: Վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերությունը՝ թերթը նշել է, որ սիգարետների զտիչների քայքայման հետեւանքով շրջակա միջավայր են ընկնում շուրջ 7 հազար զանազան քիմիական միացություններ, որոնցից շատերը թունավոր են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս