
Արտասովոր քափքեյքեր. խմորը պատրաստվում է Կոկա-Կոլայով

Բաղադրիչներ
1. Կոկա-Կոլա – 1 բաժակ
2. Կակաոյի փոշի – 1/2 բաժակ
3. Կարագ – 4 ճ/գ
4. Շաքարավազ – 1/2 բաժակ
5. Շագանակագույն շաքարավազ – 1/4 բաժակ
6. Ալյուր – 1 բաժակ
7. Աղ – 1/2 թ/գ
8. Սոդա – 1/2 թ/գ
9. Ձու – 1 հատ
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:
2. Փոքր կաթսայի մեջ տաքացնել կոլան, կակաոն և կարագը: Լցնել շաքարավազը: Խառնել, մինչև կարագը հալվի, իսկ շաքարավազը լուծվի: Վերցնել կրակից և սառեցնել:
3. Տարայի մեջ խառնել ալյուրը, աղը և սոդան:
4. Մեկ այլ տարայի մեջ հարել ձուն, լցնել սառած զանգվածի մեջ և խառնել: Այնուհետև ավելացնել ալյուրը, խառնել:
5. Խմորը լցնել քափքեյքի կաղապարների մեջ: Թխել 25 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը