ՀՀ խաղաղապահների հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան
Խաղաղապահ ուժերի բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան: Հայ զինծառայողները խաղաղապահ առաքելություն կիրականացնեն Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության կայքը:
Մինչ մեկնումը զորամիավորման հրամանատարությունը հրահանգավորել է անձնակազմին առաքելության առանձնահատկությունների վերաբերյալ և մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն: