Բաժիններ՝

ԱԽ քարտուղարը քաղհասարակության հետ քննարկել է ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակումը

Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 31-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է առկա պատկերացումները պատրաստվող փաստաթղթի բովանդակության, նպատակների և այն շրջանակող արժեքների ու շահերի մասին, ինչպես նաև ընթացող աշխատանքները և գրանցված արդյունքները։

Հաջորդիվ տեղի է ունեցել բովանդակային քննարկում ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման գործիքակազմերի և ընթացակարգերի, քաղաքացիական հասարակության ներառվածության աստիճանի ու ձևի, աշխատանքային ձևաչափերի ինչպես նաև առկա սպառնալիքների ու դրանց տրվող համակարգային լուծումների տարբերակների թեմաներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031