Բաժիններ՝

1987 թվականին հռչակված դերասանուհին այժմ իր 18-ամյա դուստրից չի տարբերվում

Ասել, թե չինացի դերասանուհի Չինգմի Յաուն անցած տարիներին հանրաճանաչ է եղել, նշանակում է գրեթե բան չասել: Սկսած 80-ական թվականներից աղջիկը պահպանել է երկրի ամենասեքսուալ դերասանուհու կոչումը, եւ դա հիմքեր ուներ: Նա կարեւոր դերեր է խաղացել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Քաղաքային որսորդը» եւ «Լեգենդ Կարմիր վիշապի մասին»: Այդ մասին գրել է Daily Mail-ը:

Նրա դեմքը գեղեցկությամբ փայլում էր Չինաստանի յուրաքանչյուր երկրոդ գովազդային վահանակին, իսկ 1999 թվականին Չինգմին ամուսնացել է եւ թողել կարիերան՝ ամբողջ ժամանակը նվիրելով իր ընտանիքին: Բայց վերջերս, 20 տարի անց, նա գտել է ինչպես հիշեցնել իր մասին:

Ընդ որում Չինգմին անձամբ դրա համար ոչինչ չի արել: 2017 թվականին դերասանուհուն լուսանկարել են իր 18-ամյա դուստր Շամ Յուետի հետ, եւ այդ լուսանկարը հայտնվել է միայն այժմ: Այն վայրկենապես տարածվել է Weibo «չինական թվիթերով», իսկ հետո՝ նաեւ համաշխարհային սոցցանցերով: Լոկ անձնվեր երկրպագուներն են կարողացել հասկանալ, թե լուսանկարում որն է 49-ամյա մայրը եւ որը՝ պատանի դուստրը, հաղորդել է Life-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031