Բաժիններ՝

19-ամյա երիտասարդը դանակահարել էր երկու անչափահասի

Հուլիսի 25-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի և վերջույթների ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 15-ամյա պատանի։

Քիչ անց ստացվել է հիվանդանոցային երկրորդ հաղորդումը՝ «ձախ գոտկային շրջանի, ձախ բազկի վերին երրորդականի, ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 16-ամյա պատանին:

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 21.00-ին Էրեբունի-Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկի մոտ ծագած վիճաբանության ժամանակ, անհայտ անձը կտրող-ծակող գործիքով հարվածել է պատանիներին։

Հուլիսի 27-ին փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 113 հոդվածի 1-ին մասերի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։

Ոստիկանության Էրեբունու բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 25-ին, վիճաբանության ժամանակ, պատանիներին դանակահարել է Տոլբուխինի փողոցի 19-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքների շնորհիվ նա հուլիսի 27-ին, ժամը 19.00-ին, ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս