«Սա դատավորի նկատմամբ սկսված քաղաքական ճնշումների շղթայի «տրամաբանական» շարունակությունն է». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բարձրագույն դատական խորհուրդը քննություն է սկսել դատավոր Դավիթ Գրիգորյանի (հիշեցնեմ, որ Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդությունը մերժած դատավորն է) լիազորությունները կասեցնելու հարցով։

Սա դատավորի նկատմամբ սկսված քաղաքական ճնշումների շղթայի «տրամաբանական» շարունակությունն է, և եթե ԲԴԽ կողմից կայացվի Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ որոշում, ապա այն կարող է վատ նախադեպ դառնալ։

Վատ նախադեպից բացի, վստահաբար այն անուղղակի կերպով կաշկանդվածություն կառաջացնի մնացած դատավորների մոտ, ովքեր այս և նմանատիպ գործերով կարող էին կայացնել սեփական խղճով առաջնորդված և իշխանության քիմքին ոչ հաճո որոշումներ։

#անարխիա»:

Տեսանյութեր

Լրահոս