Կոտայքի մարզում 26-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 32-ամյա հղի հետիոտնին, որը փորձել է խուսափել ջրից. Shamshyan.com
Հուլիսի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 26-ամյա Գևորգ Ղ.-ն, իր վարած Nissan մակնիշի 05 GO 010 համարանիշի ավտոմեքենայով, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 34 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ, 32-ամյա Արևիկ Խ.-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին, որը հղի է եղել, և Վարդավառի օրվա կապակցությամբ ջրվելուց փորձել է խուսափել, տեղափոխել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ նրա կյանքին և հղիությանը վտանգ չի սպառննում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ վիճակում:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: