Բեռնատարի բախված մարդատար մեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Հուլիսի 28-ին, ժամը 14:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են ԳԱԶ-53 մակնիշի (վարորդ՝ Ա.Բ., ծնված 1969 թ.) ջրատար և Nissan Tiida մակնիշի (վարորդ՝ Տ.Վ., ծնված 1979 թ.) ավտոմեքենաները:

Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Գ.Տ.-ն (ծնված 1972 թ.), տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031