Երևանում բախվել են Honda-ն և Volkswagen-ը. վիրավորները հոսպիտալացվել են

Հուլիսի 28-ին, ժամը 01:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրևանդի փողոցի թիվ 1 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Honda (վարորդ՝ Տ.Կ., ծնված 1986 թ.) և Volkswagen (վարորդ՝ Ա.Ն.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Honda մակնիշի ավտոմեքենայի վարորդը և Volkswagen մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ս.Ս.-ն (ծնված 1973 թ.), հոսպիտալացվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ: Բժիշկները Տ.Կ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս.Ս.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031