Բաժիններ՝

Հրդեհ՝ Մասիս քաղաքում. այրվել են Mercedes-ն ու ավտոտնակը. կա տուժած

Հուլիսի 27-ին, ժամը 18:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Խանջյան փողոցի ավտոտնակներից մեկում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արարատի ԲԿ է հոսպիտալացվել քաղաքացի Մ.Մ.-ն (ծնված 1990 թ.), որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել` 19:25-ին: Այրվել են «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան, ավտոտնակը (մոտ 60 քմ) և կենցաղային իրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031