Բաժիններ՝

«Պարտավոր էինք ավելի շատ գոլեր խփել». Վարդան Մինասյան

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով Եվրոպայի լիգայի որավորման երկրորդ փուլի «Լինկոլն Ռեդ»-ի դեմ խաղում հարկավոր էր ավելի շատ գոլեր խփել:

«Կարող էինք և պարտավոր էինք ավելի խոշոր հաշվով հաղթեինք: Բայց չիրացրեցինք մեր ունեցած պահերը: Եվ ես դա կապում եմ ոչ թե վարպետության, այլ՝ անուշադրությանը պակասի հետ: Հակառակորդ թիմն ավելի շատ էր պաշտպանվում: Եվ մեզ համար դա սպասելի էր: Պաշտպանվելն ավելի հեշտ է, քան՝ հարձակվել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մինասյանը:

Վերջինիս խոսքով՝ խաղի ելքի վրա իր ազդեցությունն ունեցավ եղանակային տոթ պայմանները: «Երկրորդ կեսում մենք սկսեցինք կիսատ գործել՝ կիսատ փոխանցումներ, կիսատ պաշտպանություն: Դրա համար էլ գուցե մենք արժանի չէինք երրորդ կամ չորրորդ գոլին»,-ասաց նա:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալեց «Լինկոլն Ռեդ»-ին և հաղթեց երկու գնդակի առավելությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031