«Հետո ազգովի գլխներիս կտանք, բայց արդեն ուշ կլինի». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երբ իշխանությունն ամեն ինչ անում է պետությունն ու պետականությունը կուլ տալու համար։
Պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր,երբ հեղաշրջում-իշխանազավթումներից հետո նոր ձևավորված իշխանությունները սկսում են քաղաքական տեռոր։
Այդպիսինն էր յակոբինյան տեռորը Ֆրանսիայում և կարմիր տեռորը Ռուսաստանում։
Հատկանշական է,որ երկու դեպքերում էլ թիրախը քաղաքական հակառակորդներն էին,որոնց փաթեթավորում էին մի դեպքում հակահեղափոխական ռոյալիստների,իսկ մյուս դեպքում՝ հակահեղափոխական սպիտակների փաթեթների մեջ։
Երկու դեպքում էլ նոր իշխանությունների թիրախը ո’չ թե արտաքին,այլ ներքին թշնամու կերպարի ստեղծումն է։
Գրեթե նույն բանն է տեղի ունենում Հայաստանում՝ Նիկոլի իշխանազավթումից հետո։ Քայլիստները մեզ սև հռչակեցին, հետո դավադիր ուժեր փնտրեցին Արցախում, իսկ այժմ ներքին թշմամու կերպարը կարում են ՍԴ-ի վրա։
Մեր պետությունը չունի ռեսուրս իրեն նման շռայլություն թույլ տալու համար։
Այն, ինչ նախաձեռնել է Նիկոլը, կարելի է բնորոշել մեկ բառով՝ պետականաքանդում։
Սրա դեմը պետք է առնել՝ օգտագործելով բոլոր հնարավոր օրինական միջոցները։
Հետո ազգովի գլխներիս կտանք, բայց արդեն ուշ կլինի».