Բաժիններ՝

«Նեյմարի՝ «Բարսելոնա» տեղափոխությունը բրազիլական ֆուտբոլի համար շատ լավ կլինի». Ֆիլիպե Լուիս

Բրազիլացի պաշտպան Ֆիլիպե Լուիսը, ով վերջերս հայտարարել էր, որ Լա լիգայի 8 մրցաշրջանից հետո «Ատլետիկոյից» տեղափոխվում է «Ֆլամենկո», խոսել է ՊՍԺ-ի առաջատար Նեյմարի մասին:

«Ես ուզում եմ, որ Նեյմարն ավարտի իր կարիերան «Բարսելոնայում»: Այնտեղ նա ուրախ կլինի: Ես ուզում եմ, որ նա զվարճանա և խաղա Մեսսիի հետ:

Նեյմարի՝ «Բարսելոնա» տեղափոխությունը բրազիլական ֆուտբոլի համար շատ լավ կլինի: Ես հույս ունեմ, որ այդ տեղափոխությունը վերջապես կկայանա: Տեղափոխությունը շատ օգուտ կտա բրազիլական ֆուտբոլին, բայց դա այնքան էլ հեշտ չէ»,- ասել է Ֆիլիպե Լուիսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031