Բաժիններ՝

««Լիվերպուլը» կփորձի ավելի լավը լինել, քան նախորդ տարի». վան Դեյկ

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը հայտարարել է, որ իր թիմն ավելի ուժեղ կլինի, քան անցյալ մրցաշրջանում:

«Մենք պետք է ավելի շատ միավորներ հավաքենք, քան անցյալ տարի: Պարզապես նայեք «Սիթիին», դա զարմանալի թիմ է:

Յուրաքանչյուր «Լիվերպուլի» երկրպագու երազում է Պրեմիեր Լիգայում հաղթանակի մասին, բոլորը սպասում են դրան: Մենք շատ մոտ էինք նախորդ մրցաշրջանում, բայց, ցավոք, մենք չհաղթեցինք: Միակ բանը, որ մենք կարող ենք անել, նորից փորձելն է:

Առջևում այդքան շատ խաղեր կան: Դեկտեմբերը պարզապես խելագար կլինի:

Նախորդ մրցաշրջանում մենք պարտվեցինք միայն մեկ խաղ, ամեն ինչ արեցինք, բայց «Սիթին» մի փոքր ավելի ուժեղ էր:

Մենք պետք է հարգենք դա: Մենք կփորձենք ավելի լավը լինել, քան անցյալ տարի»,- ասել է վան Դեյկը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս