Բաժիններ՝

Դե Խեան ցանկանում է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան ցանկություն է հայտնել հաջորդ մրցաշրջանում դառնալ թիմի ավագը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսպանացի դարպասապահը 6 տարվա պայմանագիր է կնքելու ակումբի հետ, որով կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Դե Խեան կարծում է, որ իր փորձը կարող է մեծ դեր խաղալ երիտասարդ խաղացողների զարգացման մեջ:

«Ես եղել եմ ավագ որոշ խաղերում: Լինել «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբի ավագը և պաշտպանել դրա պատիվը, հրաշալի է: Իհարկե, ես շատ և շատ երջանիկ կլինեմ դառնալ թիմի ավագը:

Սա իմ 9-րդ մրցաշրջանն է ակումբում, և ես ինձ զգում եմ ակումբի ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկը: Ես պետք է ցույց տամ դա դաշտում և փորձեմ օգնել տղաներին հասկանալ՝ ինչ է նշանակում՝ «Մանչեսթեր Յունայթեդում» լինելը, և որքան է դա կարևոր»,- դե Խեային է մեջբերում The Telegraph-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031