Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի խնդիրը համարում է ժողովրդի շրջանում դրա նկատմամբ վստահության պակասը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դատական համակարգի խնդիրը համարում է այն, որ դատարանների կայացրած որոշումները վստահություն չեն ներշնչում ժողովրդի շրջանում: Այս Փաշինյանն ասաց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Ինձ համար կարևոր և էական չէ, թե առաջին ատյանի դատարանը, վճռաբեկ, վերաքննիչ դատարանը, Սահմանադրական դատարանը բովանդակային առումով ինչպիսի որոշում կկայացնի այս կամ այն գործով: Ինձ համար ամենակարևոր քաղաքական խնդիրն այն է, որ, երբ այս դատարանները որևէ որոշում կայացնեն, մենք դա ընդունենք ուղղակի ի գիտություն: Դատական համակարգի խնդիրն այն չէ, որ ինքը կայացնում է այսպիսի կամ այնպիսի որոշում: Դատական համակարգի խնդիրն այն է, որ նրա կայացրած որոշումներին չեն վստահում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս դատական համակարգն անհամատեղելի է նոր Հայաստանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031