
«ԱԺ-ի հզոր մտավոր և գիտելիքի վրա հիմնված արդյունքաստեղծ աշխատակազմ ունենալու տեսլականին հասնելու հերթական մեծ որակական քայլերից մեկը»

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀՀ Ազգային ժողովի հզոր մտավոր և գիտելիքի վրա հիմնված արդյունքաստեղծ աշխատակազմ ունենալու տեսլականին հասնելու հերթական մեծ որակական քայլերից մեկը։
Իրականացվել է աշխատակազմի ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄ, ՎԵՐԱՆԿԱՐԱԳՐՈՒՄ(reingenering) ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՁևԱՎՈՐՈՒՄ, որը պետք է ուղղված լինի աշխատակազմում հետևյալ ռազմավարական կարողությունների զարգացմանը։
- Փորձագիտական, վերլուծական ներուժի հզորացում,
- Պառլամենտական վերահսկողության գործառույթի արդյունավետ օժանդակում,
- Պառլամենտը ավելի բաց, դեպի մարդը, քաղաքացին ուղղված լինելու հնարավորությունների զարգացում,
- Նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում, որպես իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման հիմնական շարժիչ ուժ։
Մանրամասները տեսանյութում»:
https://www.facebook.com/Tgalstyan2100/videos/2292799490803106/?t=9