Մենք պետք է փորձենք այս մեղավոր ու նյութապաշտ կենցաղի, համատարած անտարբերության միջից գտնենք ու արժևորենք մեր խաչը
313 թվականին Կոնստանդիանոս կայսրը խղճալով Հռոմի բնակիչներին, որոնք գտնվում էին դաժան Մաքսիմիանոս կայսրի իշխանության տակ, աղոթքներով դիմեց Աստծուն, օգնության կանչեց, և դուրս եկավ պատերազմելու հակառակորդի դեմ, որը իր հույսը դրել էլ կախարդանքի ու մոգության վրա։ Այպիսով, Կայսրը հաղթությամբ անցավ ողջ Իտալիան և հաղթանակած մտավ Հռոմ։ Նա էր, որ Եկեղեցին պաշտոնապես ազատեց ավելի քան 250 տարի տևած հալածանքներից և 313 թ.- ին Միլանի հրովարտակով քրիստոնեությունը թույլատրելի կրոն հռչակեց: Իր գահակալության շրջանում Կոստանդիանոսը կառուցել է շատ եկեղեցիներ, բարեփոխել է հռոմեական օրենքները քրիստոնեական սկզբունքների համաձայն: Թեթևացրել է գերիների վիճակը, աղքատ և ընկեցիկ մանուկների համար պետական հատկացումներ է արել, ազատել է եկեղեցին տուրքերից։
Պատմությունը վկայում է, որ քրիստոնյաներին հետապնդում էին և ենթարկում կտտանքների: Հայտնի են դեպքեր, երբ նրանց մինչև անգամ կենդանի այրել են: Սակայն, հետագայում վերաբերմունքն աստիճանաբար փոխվեց: Քրիստոնեական համայնքները սկսեցին ավելի մեծանալ և տարածվել Հռոմեական կայսրության բոլոր ծայրերում՝ Ասորիքում, Եգիպտոսումում, Փոքր Ասիայում, Հունաստանում , և այլուր:
Մարդկանց հրապուրում էր այն, որ քրիստոնեությունը ճանաչում էր Աստծու առաջ բոլորի ազատությունը և հավասարությունը՝ անկախ ունեցվածքից, դիրքից, ազգությունից:
Վերջին մեծ հալածանքները քրիստոնյաների նկատմամբ կատարվեցին Դիոկղետիանոսի օրոք: Սակայն հռոմեական վերնախավի շրջանում հասունանում էր այն գաղափարը, որ քրիստոնեությունը հասարակության միավորման կարևոր միջոց է:
Այսպիսով` Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ մյուս բոլոր երկրներում դաժան հալածանքների ենթարկվող քրիստոնեությունը ճանաչվեց պետական կրոն: Դա կատարվեց մի շրջանում, երբ մեր երկու հարևան գերտերությունները` Պարսկաստանը և Հռոմը թշնամաբար էին տրամադրված նոր կրոնի նկատմամբ: Հայաստանը ստիպված չեղավ երկար պայքարել նախկին դաշնակից Հռոմի դեմ: 313թ. Հռոմեական կայսր Կոստանդիանոսը թույլատրեց ազատորեն դավանել քրիստոնեությունը` մյուս կրոնների հետ միասին, իսկ 324թ. այն դարձավ պետական կրոն, սակայն հեթանոսական կրոնները չարգելվեցին: Միայն 381թ. քրիստոնեությունը հռչակվեց Հռոմի պաշտոնական ու միակ կրոնը:
Կոնստանդիանոս կայսեր մայրը՝ Հեղինե թագուհին 326թ. գալիս է Երուսաղեմ ու գտնում է Քրիստոսի Խաչը, որպես հիշատակ նրան են նվիրում սուրբ Խաչի մասունքից մի հատված, որի վրա Տիրոջ սուրբ արյան հետքերը կար: Այս ամենից հետո հաջորդող դարերում սկսվեց սուրբ Խաչի թանկագին մասունքների բաշխումը եկեղեցիների միջև, այնպես որ Երուսաղեմի Կյուրեղ հայրապետը հաստատում է, որ աշխարհը լցվեց սուրբ Խաչի մասունքներով: Իսկ Հովհաննես Ոսկեբերանը նշում է, որ մարդիկ Խաչի մասունքները ոսկեղեն տուփերի մեջ դրած, երկյուղածությամբ ու պարծանքով կրում էին իրենց պարանոցներին: Ներկայիս ժամանակաշրջանում ողջ մարդկություն է կանգնած լուրջ հրամայականի առաջ։ Մենք պետք է փորձենք այս մեղավոր ու նյութապաշտ կենցաղի, համատարած անտարբերության միջից գտնենք ու արժևորենք մեր խաչը։